ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի բողոքի ցույցերին իշխանությունների արձագանքի պատճառով։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ՝ այս մասին հայտարարել Է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն Iran International հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Հարցազրույցի տեքստը տարածվել է շաբաթ օրը Պետդեպարտամենտի մամուլի ծառայության կողմից:
«Ինչպես մենք պատժամիջոցներ սահմանեցինք Իրանի կապի նախարարի դեմ, մենք նոր պատժամիջոցներ կսահմանենք: Բոլորին կմերժենք վիզաների հարցում,ովքեր իրենց կպահեն իրանական առաջնորդների պես: Մենք պատժամիջոցների համալիր կմտցնենք, ինչը կբարդացնի ռեժիմի համար (ներկայիս քաղաքականության իրականացումը) և կբարձրացնի այդ գինը»։
«Ներկայիս պատժամիջոցներն ուղղակի արդյունք են այն բանի, որ իրանական ղեկավարությունն անջատել է համացանցը։ Նրանք կոտրել են իրանցիների խոսելու, շփվելու հնարավորությունները, նրանց ազատությունը։
․․Իշխանությունները փորձել են ճնշել բողոքի ակցիաները», — նշել է Պոմպեոն, հավելելով, որ ԱՄՆ պատժամիջոցներ է սահմանել դրա պատասխանատուների դեմ և կշարունակի այդ գործընթացը։
Պետքարտուղարի պնդմամբ ՝ ԱՄՆ-ն միայն ցանկանում է, որ իրանցի ժողովուրդը պաշտպանված լինի և մարդու իրավունքները պահպանվեն։
Նշենք, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոյեմբերի 22-ին հայտարարել է Ազարի Ջահրոմիին իր պատժամիջոցների ցուցակում ընդգրկելու մասին: Գերատեսչության տվյալներով ՝ նախարարը մասնակից է Իրանի քաղաքացիների համար համացանցի հասանելիության սահմանափակմանը։ Պատժամիջոցների ցուցակում հայտնվելը նշանակում է ԱՄՆ-ում ակտիվների սառեցում և ամերիկյան քաղաքացիների կամ ընկերությունների համար արգելք ՝ նրա ֆիգուրանտների հետ բիզնես վարելու համար:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին Իրանի իշխանություններն անջատել են երկրի համացանցը ՝ հասանելիությունը թողնելով միայն որոշ առցանց ծառայությունների: Արգելափակումների մասին որոշումն ընդունվել է բենզինի գնի եռակի բարձրացման հետևանքով բողոքի չդադարող ցույցերի ֆոնին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







