ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը Իրաք չհայտարարված այցի ընթացքում այցելել է Էրբիլ, որտեղ հանդիպել է Իրաքի քրդական ինքնավար շրջանի նախագահ Նեչիրվան Բարզանիի հետ։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
«Փոխնախագահը շարունակել է այցը Էրբիլ, որտեղ օդանավակայանում հանդիպել է Քրդական ինքնավար շրջանի նախագահի հետ», — նշվում է հաղորդագրության մեջ: Սպիտակ տան մամուլի ծառայության տվյալներով ՝ Փենսը հաստատել է ԱՄՆ-ի և ողջ տարածաշրջանի քուրդ ժողովրդի միջև առկա ամուր կապերը: Բարզանին հույս է հայտնել շարունակել համագործակցությունը։
Ավելի վաղ Փենսն այցելել էր Բաղդադից արևմուտք գտնվող Ալ-Ասադ ռազմաօդային բազայում տեղակայված ԱՄՆ զինվորականներին, ինչպես նաև հեռախոսով խոսել Իրաքի վարչապետ Ադել Աբդ Ալ Մահդիի հետ: Ինչպես նշել է փոխնախագահին ուղեկցող վարչակազմի աշխատակիցը, այցի ծրագրում Բաղդադ այց չի նախատեսվել՝ անվտանգության նկատառումներից ելնելով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







