Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:10

Պետդեպարտամենտը Facebook-ի և Twitter-ի ղեկավարությանը կոչ է արել արգելափակել Ռոուհանիի և Զարիֆի հաշիվները

ԱՄՆ կոչ է արել Facebook-ի, Instagram-ի, Twitter-ի վարչակազմին արգելափակել Իրանի ղեկավարների հաշիվները՝ Իրանում համացանցն անջատելու համար: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել են պետդեպարտամենտում։

Գերատեսչությունը Twitter-ում տեղադրել է Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուկի համապատասխան դիմումը։

«Սա շատ կեղծավոր ռեժիմ է։ Իշխանություններն արգելափակում են համացանցը, մինչդեռ իրենք շարունակում են օգտագործել սոցցանցերի իրենց հաշիվները», — ասել է նա։

Բրայան Հուկն ընդգծել է, որ ԱՄՆ-ն կոչ է անում Facebook-ի, Instagram-ի, Twitter-ի ղեկավարությանը արգելափակել հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի, արտաքին գործերի նախարար (Մոհամադ Ջավադ) Զարիֆի, նախագահ (Հասան) Ռոուհանիի էջերը այնքան ժամանակ, քանի դեռ նրանք չեն վերականգնել ինտերնետն իրենց ժողովրդի համար:

Նշենք, որ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը նոյեմբերի 22-ին հայտարարել է իր պատժամիջոցների ցուցակում տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Մոհամմադ Ջավադ Ազարի Ջահրոմիին ընդգրկելու մասին: Գերատեսչության տվյալներով ՝ նախարարը մասնակից է Իրանի քաղաքացիների համար համացանցի հասանելիության սահմանափակմանը։ Պատժամիջոցների ցուցակում հայտնվելը նշանակում է ԱՄՆ-ում ակտիվների սառեցում և ամերիկյան քաղաքացիների կամ ընկերությունների համար արգելք՝ նրա ֆիգուրանտների հետ բիզնես վարելու համար:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին Իրանի իշխանություններն անջատել են երկրի համացանցը ՝ հասանելիությունը թողնելով միայն որոշ առցանց ծառայությունների: Արգելափակումների մասին որոշումն ընդունվել է բենզինի գնի եռակի բարձրացման հետևանքով բողոքի չդադարող ցույցերի ֆոնին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+