Շվեդիայի կառավարությունը որոշում է ընդունել, համաձայն որի` պաշտոնական մակարդակում Բելառուսի հետ հարաբերություններում այսուհետ կիրառելու է Բելառուս տարբերակը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը` հղում անելով Շվեդիայի արտգործնախարարի հայտարարությանը:
Շվեդական կառավարությունը մինչ այս օգտագործում էր շվեդական Vitryssland տարբերակը, որում vit շվեդերենում նշանակում է սպիտակ, իսկ ryssland` Ռուսաստան: Ինչպես հայտարարում է արտգործնախարարը, ռուս վերջավորությունը չի ասոցացվում Ռուսաստանի հետ: Բացի այդ ֆրանսիական և անգլիական միջավայրում արդեն վաղուց անցում է կատարվել Բելառուս տարբերակին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







