Եվրամիության Խորհուրդը հաստատել է Եվրահանձնաժողովի կազմը: Այն կղեկավարի Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և իր աշխատանքները սկսկսի դեկտեմբերի 1-ից: Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել ԵՄ Խորհրդի մամուլի ծառայությունը:
Համաձայն հաղորդագրության` Մեծ Բրիտանիան այդպես էլ չի ներկայացրել իր թեկնածուին, իսկ Եվրահանձնաժողովի կազմը Եվրոպական խորհրդարանը վերջնականապես կհաստատի նոյեմբերի 27-ին Ստրասբուրգում սպասվող հերթական նիստում:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիան պետք է դուրս գա Եվրամիությունից 2020թ. հունվարի 31-ին: Այն արդեն երրորդ հետաձգումն է:
Մեծ Բրիտանիան համարվում է կառույցի լիիրավ անդամ մինչ այդ ժամկետը, որի ընթացքում վերջինս ունի այն նույն իրավունքներն ու կրում է այն բոլոր պարտականությունները, որ ունեն կառույցի մյուս անդամները: Հետևաբար Մեծ Բրիտանիան ևս պետք է առաջադրեր իր թեկնածուին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







