Իրաքում շարունակվող բախումների հետևանքով կան վիրավորներ և զոհ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը` հղում անելով France Press կայքին:
Համաձայն աղբյուրի` Բաղդադի կենտրոնական հատվածում տեղի են ունեցել բախումներ ցուցարարների և անվտանգության ուժերի միջև: Արդյունքում կա 27 վիրավոր և 1 զոհ:
Ըստ տվյալների` իրավապահ ուժերը ցուցարարներ դեմ կիրառել են արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ: Իրավապահների շրջանում տուժողների մասին տվյալներ չեն փոխանցվում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







