ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Վաշինգտոնն ու Պեկինը մոտեցել են առևտրային պայմանավորվածությունների առաջին փուլի վերաբերյալ համաձայնագրի կնքման վերջին փուլին: Այս մասին հաղորդում է Սպիտակ Տունը:
Դեռևս հոկտեմբերի 11-ին էր Թրամփը հայտարարել, որ Վաշինգտոնն ու Պեկինը մոտեցել են առաջին նշանակալի փուլին, որը կոչված է կարգավորելու երկկողմ առևտրային վեճերը:
Նոյեմբերի 22-ին Չինաստանի առաջնորդ Սի Ցզիմպինը հայտարարել էր, որ Չինաստանը պատրաստ է աշխատել առևտրային համաձայնագիր կնքելու շուրջ: «Պեկինը չի նախաձեռնել առևտրային պատերազմ ԱՄՆ-ի հետ, սակայն Չինաստանը պատրաստ է կիրառել պատասխան միջոցներ անհրաժեշտության դեպքում»,-ասել է Սի Ցզիմպինը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







