Թուրքիայի Սահմանադրական դատարանը քննության է առել թուրք քանդակագործ Մեհմեթ Աքսոյի դիմումն իր ստեղծագործելու ազատությունը ոտնահարելու և իր ստեղծագործությանը վիրավորական որակումներ տալու համար:Այս մասին հայտնում է ermenihaber-ը:
Հիշեցնենք, որ 2011 թվականն էր, երբ այդ ժամանակ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կարսում տեսել էր արձանը և ապամոնտաժելու հրահանգ տվել: Կարսում տեղադրված այդ արձանը համարվում էր «Հայ-թուրքական բարեկամության արձան», բայց Էրդողանն այն անվանել էր «այլանդակ կառույց»:
Իսկ այժմ՝ քանդակագործի բողոք-դիմումը վարույթ ընդունելուց 5 տարի անց, Սահմանադրական դատարանը արձանի ապամոնտաժումը համարել է ստեղծագործելու ազատության ոտնահարում, իսկ քանդակագործին պետք է վճարվի 20.000 թուրքական լիրա (3500 դոլար)՝ որպես փոխհատուցում:
Նշենք, որ հուշարձանն իրենից ներկայացնում էր երկու 30 մետրանոց մարդկային կերպարներ, որոնք կանգնած են իրար առջև՝ Կարսի Կազիկտեփ Բլրի լանջին Կարսի հին ամրոցի շրջակայքում։ Հուշարձանի ստեղծման ծրագիրն իրականացրել է Կարսի քաղաքապետ Նայիֆ Ալիբեյօղլուն՝ 2009 թվականին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







