Քիմիական զենքի կանխարգելման գծով կազմակերպության ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Քեթթեն Ուորդը կարծում է, որ Ռուսաստանն օգնել է Սիրիային թաքցնել 2018թ. ապրիլին Դումա քաղաքում քիմիական զենքի ենթադրվող գործածումը: Ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը, նման հայտարարություն է արել Ուորդը Քիմիական զենքի կանխարգելման համագումարի մասնակից-երկրների 24-րդ համաժողովին:
Ռուսաստանի Դաշնությունը արձագանքել է ամերիկյան մեղադրանքներին, դրանք համարելով ոչ համոզիչ: Համաժողովի ընթացքում մեկ անգամ ևս բարձրաձայնվել է քիմիական զենքի գործածումը հետաքննելու և մեղավորներին գտնելու մասին, սակայն սիրիական կողմը հայտարարել է, որ չի համագործակցի այս հետաքննության հարցում:
Սիրիական Դումա քաղաքում քիմիական զենք կիրառվել է 2018թ. ապրիլի 7-ին, իսկ ապրիլի 18-ին ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատի զանգվածային հարված են հասցրել Սիրիայի ուղղությամբ: Երեք երկրները հարվածը հիմնավորել են որպես Դումա քաղաքում գործածված քիմիական զենքի պատասխան:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







