Ռուսական ռազմական ոստիկանության ստորաբաժանումներն ու թուրքական զինուժը 12-րդ համատեղ պարեկությունն են հաջողությամբ անցկացրել Սիրիայի Ալ — Հասակայի, Հալեպի և Ռաքքայի նահանգներում: Այս մասին հայտնում է russian.rt.com-ը։
Ռուսական բանակը՝ օդատիեզերական ուժերի ներգրավմամբ, նաև առանձին օդային պարեկություն է իրականացրել Սիրիայում՝ Կամիշլի-Քաբուր-Էլ Բիդ-Դեյրուն Աղա-Աթբա-Շադկա-Բաբասի-Կեյլ Հասանուկ-Մաջարլուկ-Շալհումիա-Թելլ Խաթուն-Այիշա-Դամբա-Մաաշուկ-Աթբա-Դեմիր-Կապու-Հիբեթ-Թոլֆա ուղղությամբ:
Սիրիական ընդդիմադիր մամուլի փոխանցմամբ՝ նախորդ պարեկությունների ընթացքում ռուսական օդատիեզերական ուժերի այդքան շատ ուղղաթիռներ դեռ երբեք որևէ մեկը չէր տեսել Սիրիայի երկնքում:
Օդ է բարձրացել նաև ռուսական բազմաֆունկցիոնալ անօդաչու «Орлан-10» ինքնաթիռը, որը, սովորաբար, ներգրավվում է հետախուզական գործողությունների ընթացքում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







