Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գծով ԵՄ նոր Գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի կարծիքով` պատճառ չկա հրաժարվելու Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներից, եթե փոխարենը ոչինչ չեն ստանալու: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը` հղում անելով կիրակի օրը Բորելի արած հայտարարությանը:
Միևնույն ժամանակ ԵՄ ներկայացուցիչը հայտնել է Ռուսաստանի հետ շահերի և հետաքրքրությունների հավասարակշռության հասնելու մտադրության մասին:
2014թ. ԵՄ-ն Ռուսաստանի նկատմամբ կիրառեց պատժամիջոցներ` կապված Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների և Ղրիմի` Ռուսաստանին միանալու հետ: Նշենք, որ այս ընթացքում պատժամիջոցները բազմիցս ընդլայնվել և երկարացվել են:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







