Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) կշարունակի աշխատել Իրանի միջուկային գործունեության հետ կապված հարցերի կարգավորման համար: Նման հայտարարություն է արել Կազմակերպության գլխավոր տնօրեն Ռաֆաել Գրոսսին Վիեննայում մամուլի ասուլիսի ժամանակ:
Գրոսսիի խոսքերով` նոր պաշտոնում կշարունակի աջակցել Իրանի իշխանությունների հետ հետագա համագործակցությանը միջուկային համաձայնագրի հարցով: «Դա մեր առաջնահերթությունն է, և ես վստահ եմ, որ Իրանը մեզ կներկայացնի իր տեսլականը և սպասելիքներն այս գործընթացից»,-ասել է Գրոսսին:
Գրոսսին Կազմակերպության Գլխավոր տնօրենի պաշտոնին կլինի 2019թ. դեկտեմբերի 3-ից մինչև 2023թ. դեկտեմբերի 2-ը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







