Իրաքում հայտարարել են, որ երկրի տարածքում չկան ամերիկյան բանակի մարտական ստորաբաժանումներ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը` հղում անելով իրաքյան As Sumaria հեռուստաալիքին:
Իրաքի Միավորված օպերատիվ հրամանատարության ներկայացուցչի խոսքով` Սիրիայի հյուսիսում Թուրքիայի հարձակման ժամանակ իրաքյան բանակն ու ամերիկյան ուժերը համակարգել են իրենց գործողությունները, բայց որոշ ժամանակ անց այդ պրակտիկան դադարեցվել է:
Ինչպես նշում է աղբյուրը, սիրիա-իրաքյան սահմանին ամերիկյան զինվորական միավորումների տեղաշարժն իրականացվում է Միավորված օպերատիվ հրամանատարության գիտությամբ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







