ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ լավ հարաբերությունները չեն խանգարում ԱՄՆ-ին անհրաժեշտության դեպքում ԿԺԴՀ-ի դեմ զենք կիրառել: Այս մասին ամերկյան առաջնորդը հայտարարել է Լոնդոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին:
Դոնալդ Թրամփը նաև անդրադարձել է ԱՄՆ-ի ասիական դաշնակիցներին` Հարավային Կորեային և Ճապոնիային` կոչ անելով նրանց ավելացնելու ռազմական ծախսերը և «ավելի շատ վճարելու սեփական անվտանգության ապահովման համար»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







