ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Իսրայելից պահանջել է լքել գրավյալ Գոլանի բարձունքները։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» — ն։
Համապատասխան բանաձևին կողմ է քվեարկել 91 պետություն, դեմ ՝ 9 – ը, ձեռնպահ ՝ 65 – ը։ Բանաձևում կոչ է արվում Իսրայելին լքել սիրիական Գոլանի ողջ գրավյալ հատվածը մինչև 1967 թվականի հունիսի 4-ի դրությամբ գոյություն ունեցող գիծը ՝ ի կատարումն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի:
Բանաձևում ասվում է, որ Գոլանի շարունակվող օկուպացիան և դրանց փաստացի բռնակցումը խոչընդոտում են տարածաշրջանում արդար, համապարփակ և կայուն խաղաղության ձեռքբերմանը: Դրանում Իսրայելին կոչ է արվում վերսկսել բանակցությունները սիրիական և լիբանանյան ուղղություններով և հարգել այն պարտավորություններն ու երաշխիքները, որոնք ավելի վաղ համաձայնեցվել էին բանակցություններում:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է մեկ այլ բանաձև նաև, որով կոչ է անում Իսրայելին դադարեցնել վերաբնակեցման գործունեությունը օկուպացված պաղեստինյան տարածքներում: Այդ բանաձևի օգտին քվեարկել է 147 պետություն, դեմ ՝ 7, ձեռնպահ՝ 13։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







