Ստամբուլի հայկական «Նոր Զարթոնք» շարժումը հայտարարություն է տարածել, որում կոչ է անում բոյկոտել պատրիարքի ընտրությունները:
Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ «Նոր Զարթոնքի» հայտարարության մեջ նշվել է, որ Թուրքիայի ՆԳ նախարարության ուղարկված Հայոց պատրիարքարանի ընտրության կանոնակարգը հակասում է Սահմանադրությանն ու միջազգային համաձայնագրերին։
Ըստ պատրիարքի տեղապահիէ այսպիսի իրավիճակում արդար ընտրություններ չեն կարող լինել. Չէ՞ որ ժողովրդի մի ստվար զանգված բացասական արձագանք տվեց կանոնակարգին:
«Նոր Զարթոնքը» նաև կոչ է անում դեմ դուրս գալ անօրինական որոշմանը և բոյկոտել պատրիարքի ընտրությունները։
Նշենք, որ Ստամբուլում մարտի 8-ին 62 տարեկանում մահացել էր Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը։ Նա Պոլսո Հայոց պատրիարքի պաշտոնը զբաղեցնում էր 1998 թվականից։
Սրանից հետո՝ հուլիսի 17-ին Պոլսո Հայոց պատրիարքարանում կայացած նիստի ժամանակ նոր պատրիարքի ընտրության գործընթացը համակարգելու համար նախաձեռնող մարմին էր ընտրվել՝ բաղկացած 15 աշխարհական և 2 հոգևորական անդամներից: Մարմնի ձևավորման մասին պաշտոնապես տեղեկացվել էր թուրքական պատկան մարմիններին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







