ԱՄՆ նախկին փոխնախագահ Ժոզեֆ Բայդենի կարծիքով՝ Ռուսաստանը ձգտում է պառակտել ՆԱՏՕ-ն և հասնել ամերիկյան զորքերի դուրսբերմանը Եվրոպայից։ Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով CNBC հեռուստաալիքին նրա տված հարցազրույցին։
«Ես գիտեմ Վլադիմիր Պուտինին, ես նրա հետ անձամբ եմ հանդիպել։ Նա հետապնդում է մի գլխավոր նպատակ՝ պառակտել ՆԱՏՕ-ն և Եվրոպայից դուրս հանել ԱՄՆ-ին։ Սակայն եթե Դաշինքը ուժեղ լինի, ապա դա նրան չի հաջողվի»,-հայտարարել է Բայդենը։
Նրա կարծիքով՝ Թրամփի քաղաքականության արդյունքում «ԱՄՆ-ի դիրքերն աշխարհում թուլացել են»։
Նշենք, որ Ժոզեֆ Բայդենը 2020թ․ ԱՄՆ նախագահական ընտրություններում նախագահի թեկնածուների շարքում է Դեմոկրատական կուսակցութունից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







