Միջազգային համայնքը պետք է ջանք չխնայի այն բանի համար, որ Իրանը փոխի իր վարքը: Այս մասին դեկտեմբերի 6-ին հայտնել է Արաբական պետությունների լիգայի Գլխավոր քարտուղար Ահմեդ Աբու ալ-Գեյթը:
Միևնույն ժամանակ Գլխավոր քարտուղարը նշել է, որ Իրանի հետ պետք է ձեռք բերել մի այնպիսի համաձայնագիր, որը կտարբերվի միջուկային գործարքից:
Այս հայտարարությունը Կառույցի Գլխավոր քարտուղարն արել է Վիեննայում Իրանական միջուկային գործարքի կատարման համատեղ հանձնաժողովի (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ֆրանսիա և Իրան) նիստի նախաշեմին: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը: Հանդիպման նպատակն է համաձայնագիրը փրկելու հնարավորությունների քննարկումը: Համաձայնագրի ապագան կասկածի տակ է, քանի որ 2018թ. մայիսի 8-ին ԱՄՆ-ն միակողմանիորեն դուրս եկավ համաձայնագրից և սկսեց պատժամիջոցներ կիրառել Թեհրանի դեմ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







