Ամերիկացի հետազոտող Սիյուե Վենի ազատ արձակումը, որը 2016 թվականից Իրանում կալանքի տակ էր գտնվում, վկայում է համաձայնության հասնելու Վաշինգտոնի և Թեհրանի ունակության մասին: Նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Twitter-ում։
«Շնորհակալություն Իրանին շատ ազնիվ բանակցությունների համար։ Ինչպես տեսնում եք, մենք կարող ենք գործարք կնքել», — գրել է ամերիկացի առաջնորդը։ Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ հետազոտողը կալանքի տակ է վերցվել Իրանում, երբ ամերիկյան վարչակազմի ղեկավարը Բարաք Օբաման էր։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







