ԱՄՆ դեմոկրատական կուսակցության անդամները Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի իրավաբանական կոմիտեից հրապարակել են զեկույց, որում հստակեցրել են նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտի սահմանադրական հիմքերը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ փաստաթղթի տեքստը հրապարակվել է կոմիտեի կայքում։
«Այն իրավիճակը, երբ նախագահը լրջորեն չարաշահում է իշխանությունը, դավաճանում է ազգային շահերն օտարերկրացիների հետ կապերի հաշվին, խարխլում է իր պաշտոնեական պարտականությունները կամ ընտրությունների ինստիտուտը, անկասկած նշանակում է, որ նա «ծանր հանցագործություններ և զանցանքներ» է կատարել, ինչպես դա հասկանում էին ԱՄՆ Սահմանադրության ստեղծողները։
Հանրային վստահության այդ չարաշահումներից որևէ մեկն ինքնին իմպիչմենտի հիմք է հանդիսանում։ Իսկ եթե դրանք միավորվել են մի ամբողջության մեջ և կատարվել են նախագահի անձնական շահերն առաջ մղելու նպատակով՝ միաժամանակ անտեսելով և վնաս հասցնելով Սահմանադրությանը, դա իմփիչմենթի և պաշտոնից հեռացնելու բոլոր հնարավոր հիմքերից ամենահիմնավորն է», — ասված է 52-էջանոց փաստաթղթում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







