Ապամիջուկայնացման մասին հարցը հանվել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների օրակարգից։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի մշտական ներկայացուցիչ Կիմ Սոնգը, հայտնում է gazeta.ru-ն։
«Մեզ պետք չէ վարել երկարատև բանակցություններ ԱՄՆ-ի հետ, և ապամիջուկայնացման հարցն արդեն հանված է բանակցությունների օրակարգից»,-հայտարարել է Կիմ Սոնը։
ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի մշտական ներկայացուցչի խոսքով՝ ԱՄՆ-ի համար կայուն և բովանդակային երկխոսությունը ժամանակը խնայող հնարք է, որը թույլ է տալիս ռացիոնալ կերպով օգտագործել ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի երկխոսությունը բացառապես իր ներքաղաքական օրակարգային հարցերի լուծման համար։
Կին Սոնը արձագանքել է նաև եվրոպական չորս երկրների՝ դեկտեմբերի 4-ին արված համատեղ հայտարարությանը, որով քննադատել էին Հյուսիսային Կորեային՝ դրանք անվանելով «հիմար սադրանք»:
Ավելի վաղ՝ Փհենյանը կոչ էր արել ԱՄՆ-ին մեղմել իր դիրքորոշումը և չպահանջել Փհենյանի միակողմանի միջուկազերծումը՝ պահանջելով նաև պատժամիջոցների չեղարկում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







