Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:38

Թուրքիան դեմ է ավստրիացի գրող Խանդկեին Նոբելյան մրցանակ շնորհելուն

Թուրքիան դեմ է հանդես գալիս ավստրիացի գրող Պետեր Խանդկեին Նոբելյան մրցանակ շնորհելուն։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինի՝ շաբաթ օրն արած հայտարարությանը։

«Երկուշաբթի օրը գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը կհանձնվի Պետեր Խանդկեին, ով հերքում է ցեղասպանությունը Բոսնիայում և հանդիսանում է Սերբիայի առաջին նախագահ Սլոբոդան Միլոշևիչի կողմնակիցը։ Այդ որոշումը պետք է չեղարկվի։ Դուք ինչպե՞ս կարող եք պարգև շնորհել անբարոյական մարդուն, որը չունի ամոթի զգացում»,- գրել է Իբրահիմ Քալինը իր Թվիթերյան միկրոբլոգում։

Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարարությունը նույնպես հանդես է եկել գրողին Նոբելյան մրցանակ շնորհելու դեմ՝ հայտնելով, որ հրաժարում են ակնկալում այդ պատմական սխալից, որը խորապես կվիրավորի յուրաքանչյուր բարակիրթ մարդու, իսկ Նոբելյան մրցանակը նորից կդառնա քննադատության և քննարկումների առարկա։

Խանդկեին Նոբելյան մրցանակ շնորհելու դեմ քննադատությունն ու բողոքները սկսվեցին շվեդական ակադեմիայի որոշման հոկտեմբերի սկզբին հրապարակումից անմիջապես հետո։ Նրա հակառակորդների գլխավոր փաստարկը նրա՝ 1996 թվականին գրած «Դեպի Դանուբ, Սավա, Մորավա և Դրինա գետեր ձմեռային ճամփորդություն, կամ արդարություն Սերբիայի համար» էսսեն է։ Դրանից բերվող հատվածները օգտագործվում են որպես հեղինակի կողմից բոսնիացիների ցեղասպանության ժխտման հավաստիացում։

1992 թվականին Սերեբրենիցան գրավել են բոսնիացի մահմեդականները, որոնք ըստ որոշ տվյալների այդտեղ մինչև 1995 թվականը ոչնչացրել են մի քանի հազար սերբ խաղաղ բնակչություն։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+