Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) ներկայացուցիչ Զոզիբինի Տունցին դարձել է Միսս Տիեզերք» միջազգային մրցույթի 2019 թվականի հաղթողը: Այս մասին տեղեկանում ենք Միսս Տիեզերք» Թվիթերյան էջում արված հրապարակումից։
Եզրափակչում նրա հետ թագի համար պայքարում էին Պուերտո Ռիկոյի և Մեքսիկայի ներկայացուցիչները։ Արարողությունն անցկացվել է ԱՄՆ Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում։
26-ամյա Զոզիբինի Տունցին կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի ակտիվ մարտիկ է:
Նա սոցցանցերում իր արշավը նվիրել Է գենդերային կարծրատիպերի փոփոխմանը:
Նա հպարտորեն հանդես է գալիս բնական գեղեցկության օգտին և կանանց կոչ Է անում իրենց սիրել այնպիսին, ինչպիսին իրենք կան։
The new #MissUniverse2019is… SOUTH AFRICA!!!!
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







