Հոնկոնգի ոստիկանությունը անցած երկու օրվա ընթացքում ձերբակալել է զանգվածային անկարգությունների ավելի քան 40 մասնակցի քաղաքի տարբեր հատվածներում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` հղում անելով ոստիկանության ներկայացուցչի հայտարարությանը մամուլի ասուլիսի ժամանակ:
Ինչպես փոխանցում է աղբյուրը, ձերբակալվածները մեղադրվում են զենք պահելու համար` բռնի գործողություններ անելու և անօրինական հավաքներ կազմակերպելու նպատակով:
Նշենք, որ Հոնկոնգում բողոքի զանգվածային ակցիաներն սկսվել են կես տարի առաջ` կապված Տեղական իշխանությունների` իրավախախտներին մայրցամաքային Չինաստանին հանձնելու որոշման հետ:
Ընդդիմությունը շարունակում է հակակառավարական ցույցերը, որն ուղեկցվում է ճանապարհների շրջափակմամբ, ուժի կիրառմամբ, վանդալիզմի դրսևորումներով: Վերջին երեք շաբաթվա ընթացքում իրադրությունը քաղաքում ընդհանուր առմամբ մնում է հանգիստ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







