84 տարեկան հասակում կյանքից հեռացել է Մոսկվայի նախկին քաղաքագլուխ Յուրի Լուժկովը: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստին»։
Լուժկովի մերձավորների հաղորդած տեղեկությունների համաձայն՝ Մոսկվայի նախկին քաղաքապետը եղել է Եվրոպայում՝ Մյունխենում:
1992 թվականի հունիսին Լուժկովը դարձել է Մոսկվայի երկրորդ քաղաքագլուխը։
Լուժկովը Մոսկվայի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է շուրջ 18 տարի:
2010 թվականի սեպտեմբերի 28-ին ՌԴ-ի այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդևը նրան պաշտոնաթող արեց «վստահության կորստի պատճառով»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







