Իսրայելական զինծառայողները դեկտեմբերի 10-ին ձերբակալել են ահաբեկչությանը մասնակցելու մեջ մեղադրվող 11 պաղեստինցու և առգրավվել ավտոմատ զինամթերք Հորդանան գետի Արևմտյան ափին որոնումների արդյունքում: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը` հղում անելով Իսրայելի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությանը:
Ձերբակալված պաղեստինցիները մեղադրվում են ահաբեկչական գործունեությանը մասնակցելու, իսրայելցի քաղաքացիների և զինվորականների նկատմամբ զանգվածային ահաբեկչության և զինված անկարգությունների մեջ: Որոնումների արդյունքում այլ զինամթերքի հետ միասին առգրավվել է M-16 ավտոմատ հրացան: Ինչպես հայտնում է աղբյուրը, բոլոր ձերբակալվածները հանձնվել են Իսրայելի Ընդհանուր անվտանգության ծառայություն` հարցաքննության համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







