Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները դեկտեմբերի 12-13-ի գագաթնաժողովին կընդունեն քաղաքական որոշում` Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների երկարաձգման վերաբերյալ, որոնց ժամկետը լրանում է հունվարի 31-ին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` հղում անելով ԵՄ ներկայացուցչի` Բրյուսելում դեկտեմբերի 11-ին արված հայտարարությանը:
«Ակնկալվում է, որ գագաթնաժողովը կհամաձայնեցնի երկարաձգել սահմանափակող միջոցները կես տարով»,-ասել է նա:
Ինչպես նշել է ԵՄ դիվանագիտական ներկայացուցիչը, հանդիպման ընթացքում կքննարկվեն Եվրամիության և Ռուսաստանի միջև հարաբերությունները:
2014թ. Եվրամիությունը Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ է կիրառել Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների և Ռուսաստանին Ղրիմի վերամիավորման արդյունքում: Սահմանափակող միջոցառումները բազմիցս ընդլայնվել և երկարաձգվել են:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







