ԱՄՆ Սենատը հենց նոր միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը: Նման գրառում է արել Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում` այն որակելով հետևյալ կերպ. «հիրավի՝ պատմական իրադարձություն»:
Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն` սենատորներ Ռոբերտ Մենենդեսի և Թեդ Կրուզի նախաձեռնած բանաձևը նույնական է հոկտեմբերին ԱՄՆ Կոնգրեսի Համայնքների պալատի կողմից ընդունված բանաձևին:
Սենատի կողմից ընդունված բանաձևում պաշտոնապես ժխտվում է Թուրքիայի կողմից հայերի, հույների և քրիստոնեական այլ ազգերի դեմ իրագործված ցեղասպանության մերժումը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







