Ֆրանսիայի Նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի Կանցլեր Անգելա Մերկելը Եվրամիության` կլիմայի վերաբերյալ ռազմավարության քննարկման ժամանակ ատոմային էներգետիկայի հարցում տարբեր դիրքորոշումներ են որդեգրել: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Աղբյուրի հաղորդմամբ` Ֆրանսիայի նախագահը պնդում է, որ ատոմը ածխաջրածնային չեզոք աղբյուր է, և յուրաքանչյուր երկիր ազատ է այդ հարցում սեփական ընտրությունն անել: Չեխիան ևս ճանաչում է ատոմը` որպես անվտանգ աղբյուր այն դեպքում, երբ Գերմանիան, Ավստրիան և Լյուքսեմբուրգը դեմ են:
Եվրամիության ներկա գագաթնաժողովին կլիման քննարկման գլխավոր թեմաներից մեկն է: Անդամ-երկրներըբ փորձում են համաձայեցնել կլիմայի վերաբերյալ ռազմավարությունը, սակայն դեռևս համաձայնության հասնել չի հաջողվել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







