Ֆրանսիայի` Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը պնդում է, որ Ռուսաստանի գործողությունները սպառնալիք են ներկայացնում ՆԱՏՕ-ի երկրների համար: Այն մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Լիովին ակնհայտ է, որ Ռուսաստանը սպառնալիք է ներկայացնում ՆԱՏՕ-ի համար: Դա մենք հաստատում ենք, մասնավորապես, կիբերանվտանգության ոլորտում: Ռուսաստանը վտանգ կարող է ներկայացնել հարևան երկրների համար, որի վկայությունն ուկրաինական ճգնաժամն է»,-ընդգծել է արտգործնախարարը` ելույթ ունենալով խորհրդարանի վերին պալատում` Սենատում, «ՆԱՏՕ-ի դերն ու վիճակը. Ֆրանսիայի դերը Դաշինքում» թեմայով լսումների ժամանակ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







