Դոնբասում հակամարտության կարգավորման հարցում առաջընթացը նկատելի է, սակայն պատժամիջոցները հանելու առիթ դեռևս չկա: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դեկտեմբերի 13-ին ԵՄ գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ տված մամուլի ասուլիսի ժամանակ:
Ինչպես նշել է Մերկելը, գագաթնաժողովի մասնակիցները միաձայն երկարաձգել են պատժամիջոցները:
Հիշեցնենք, որ ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցին նվիրված «նորմանդական քառյակի» (Ռուսաստան, Ուկրաինա, Գերմանիա, Ֆրանսիա) հանդիպումը կայացել է դեկտեմբերի 9-ին Փարիզում:
Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ ԵՄ-ն կիրառել է 2014թ.` կապված Ուկրաինական իրադարձությունների և Ռուսաստանին Ղրիմի վերամիավորման հետ: Մինչ այժմ պատժամիջոցները շարունակում են գործել և երկարաձգվել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







