Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:27

Սենատոր Գրեմը կանխատեսում Է Թրամփի իմպիչմենտի ընթացակարգի շուտափույթ դադարեցում

ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատում հանրապետականները հույս ունեն մոտ ժամանակներս վերջ դնել դեմոկրատների կողմից սկսված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի ընթացակարգին: Այս մասին հայտարարել Է Սենատի իրավաբանական կոմիտեի նախագահ Լինդսի Գրեմը՝ պատասխանելով CNN հեռուստաընկերության հարցերին Դոհայում (Քաթար) կայացած գործարար համաժողովում։

«Իմփիչմենթի այդ ընթացակարգը կանցնի Սենատ և այնտեղ արագ «կմահանա», ես անձամբ կանեմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի դա արագ տեղի ունենա», — ընդգծել է Գրեմը, որը հոկտեմբերի վերջին բանաձև է ներկայացրել, որը դատապարտում է ԱՄՆ-ի ներկայիս նախագահին իշխանությունից հեռացնելու դեմոկրատների փորձերը:

Սենատորը դրական է պատասխանել այն հարցին, թե բարոյական է համարում նման հայտարարություններ անել մինչև Կոնգրեսի վերին պալատում Թրամփի հասցեին որևէ մեղադրանքի քննարկման փուլը:

«Ես փորձում եմ հստակ ազդանշան տալ այն մասին, որ այդ հարցում ես վերջնականապես կողմնորոշվել եմ։ Ես չեմ փորձում արդար դատավոր ձևանալ այստեղ», — ասել է Գրեմը՝ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների գործողությունները անվանելով նոնսենս։

«Եթե Ձեզ դուր չի գալիս նախագահ Թրամփը, ապա դուք կարող եք նրա դեմ քվեարկել մեկ տարի անց։ Եթե նրան իմպիչմենտի չենթարկեն, ապա դա չի նշանակի, որ քաղաքական գործիչն անպատիժ է գործում», — հավելել է սենատորը։

Նա վստահություն է հայտնել, որ պետության ղեկավարը ծանրակշիռ հիմքեր է ունեցել Կիևին խնդրել ավարտին հասցնել Burisma գազային ընկերության նկատմամբ հետաքննությունը, որի ղեկավարության կազմում էր ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Հանթեր Բայդենի որդին:

«Նրա (Ջեզեֆ Բայդենի) որդին ամսական 50 հազար դոլար էր ստանում գազային ընկերությունից, որը ղեկավարում էր Ուկրաինայի ամենակոռումպացված տղան։ Նրանք աշխատանքից ազատել են գլխավոր դատախազին գազի այդ ընկերության նախագահի տանը խուզարկություն անցկացնելուց երկու ամիս անց», — նշել է սենատորը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+