Տաշքենդի ու Մոսկվայի միջև ավտոբուսային ուղիղ հաղորդակցություն կհաստատվի։ Ընթացիկ տարվա դեկտեմբերի 19-ից կգործարկվի կանոնավոր ավտոբուսային ծառայություններ Տաշքենդ — Մոսկվա — Տաշքենդ ուղություններով։ Այս մասին հայտում է «Ռիա Նովոստին»՝ հղում անելով Ուզբեկստանի տրանսպորտի նախարարության տարածած հաղորդագրությանը։
Երթուղին կսպասարկի «Ուզավտոտրանս սերվիս» ընկերությունը։ Երթուղու մեկնարկը կտրվի դեկտեմբերի 19-ին՝ ժամը 12.00-ին։
Առաջին ավտոբուսը կմեկնի Տաշքենդի ավտոկայանից և կժամանի դեկտեմբերի 22-ին Մոսկվայի Նովոյասենևսկայա ավտոկայան։ Տոմսը կարժենա 900 հազար սում (95 դոլար):
Երթուղին գործարկվելու է շաբաթական երկու անգամ` երկուշաբթի և հինգշաբթի:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







