Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 23:12

Ադրբեջանի իշխանությունները շարունակում են Ալեքսանդր Լապշինին ձերբակալելու փորձերը

Ադրբեջանի իշխանությունները շարունակում են Ալեքսանդր Լապշինին ձերբակալելու փորձերը

Ադրբեջանի իշխանությունները չեն հրաժարվում իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին ձերբակալելու փորձերից։ Այս մասին Ալեքսանդր Լապշինն իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ ահազանգելով Մերձբալթիկայում իրեն կալանավորելու և առևանգելու փորձի մասին:

Լապշինը նշել է, որ դեռ երեկ Հայաստանյան ԶԼՄ-ները հրապարակեցին և հեռուստատեսությամբ ցույց տվեցին իր խոսքերը, որտեղ պատմում է Մերձբալթիկայում իրեն ձերբակալելու Բաքվի փորձի մասին։

Բլոգերը նշել է, որ դեկտեմբերի 12-ին Կիևում առևանգել են ադրբեջանցի թալիշ բլոգեր Էլվին Իսաևին, տեղափոխել Բաքու:

«Իմ և Իսաևի իրավիճակները միայն հեռավոր կապ ունեն: Ես նրա հետ անձամբ ծանոթ չեմ, մենք ընկերներ չենք, միակ բանը, որ մեզ կապում է, կարճ նամակագրությունն է այն մասին, թե որ երկիրն է անվտանգ, որ նա Ռուսաստանից տեղափոխվի այնտեղ: Ահա, նույն այդ օրը, Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայությունը փորձ է արել Կիևում բռնել Իսաևին, իսկ Ռիգայում՝ ինձ»,- նշել է Լապշինը։

Այդ օրը Լապշինը Լոնդոնում է եղել, մեկնել է օդանավակայան՝ Վիլնյուս, իսկ այնտեղից՝ Ռիգա ուղևորվելու համար: Նրան զանգահարել են և ասել, որ հարկավոր է զրուցել մինչ իր՝ ինքնաթիռ նստելը: Վերջին անգամ բլոգերն այդ անձանց հետ զրուցել է ուղիղ երկու տարի առաջ:

«Արդեն կայարանում էի՝ Լիվերպուլ սթրիթում, ստիպված էի այդ գնացքը բաց թողնել: Ինձ տեղեկացրին, որ Ադրբեջանի ԱԱԾ-ն Մերձբալթիկայի և մի շարք այլ երկրներում ինձ կալանավորելու միջնորդություն է ներկայացրել: Ինձ զգուշացրին՝ լինել զգույշ, հնարավորության դեպքում չեղարկել Լատվիա և Լիտվա այցերը, որոնք Ադրբեջանի հետ կոռուպցիոն սերտ կապերի մեջ են»,- պատմել է բլոգերը:

Լապշինը խորհրդին չի հետևել, միևնույն է, մեկնել է Մերձբալթիկա, սակայն ստիպված է եղել չեղարկել Ռիգայում նախատեսված զբոսաշրջային միջոցառմանը իր մասնակցությունը: Իրեն ասել են՝ մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանի դեսպանությունը այնտեղ մարդ կուղարկի մոնիթորինգի համար:

Լապշինն ասել է՝ երկու հոգի եկել են մոնիթորինգի, նրանք ներս չեն մտել, կանգնել են մուտքից մի փոքր հեռու: Նրանց ֆիքսել են տեսահսկման սարքերը:

Լապշինի կարծիքով՝ Ադրբեջանի ԱԱԾ-ն գիտակցում է, որ «Ինտերպոլի» միջոցով իրեն փնտրելն անիմաստ է, քանի որ առնվազն երեք պետություն լրջորեն հետաքրքրված չեն, որ ինքը հայտնվի Բաքվում, և եթե նման դիմում լինի «Ինտերպոլին», ապա հաշված ժամերի ընթացքում Լապշինն այդ մասին կտեղեկանա: Բլոգերի կարծիքով՝ Ադրբեջանն այլ ուղի է ընտրել՝ ներքին ճանապարհը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+