Ամերիկացի գործարար Միքայել Մինասյանը գնել է Նյու-Յորքում գործող ռուսալեզու RTVI հեռուստաալիքի խոշոր մասը։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով հեռուստաալիքի հաղորդագրությանը։
Գործակալությունը նշում է, որ Ռուսաստանի սահմաններից դուրս ամենախոշոր օուսալեզու լրատվական կազմակերպություններից մեկը՝ RTVI-ն, սկսած 2012թ-ից պատկանում էր Ռուսլան Սոկոլովին։ Ինչպես փոխանցում է RTVI-ի ներկայացուցիչը, Միքայելյանը ձեռք է բերել Սոկոլովի ամբողջ բաժնեմասը։
Հեռուստաալիքը ռուսերեն նախագծեր է հրապարակում աշխարհի ավելի քան 50 երկրում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, որտեղ այս պահին ապրում է ավելի քան 7մլն ռուսախոս մարդ։ Կազմակերպության գործունեությունն ուղղված է ԱՄՆ-ի ռուսական սփյուռքին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







