Պակիստանի Հատուկ դատարանը մահապատժի դատավճիռ է կայացրել Պակիստանի նախկին նախագահ և ռազմական առաջնորդ Փերվեզ Մուշարաֆի վերաբերյալ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը` հղում անելով Dawn գործակալությանը:
Համաձայան աղբյուրի` նախկին նախագահը մեղավոր է ճանաչվել Սահմանադրության վեցերորդ հոդվածի համաձայն: 2019թ. նոյեմբերի 19-ին Հատուկ դատարանն ավարտել է 2014թ. Մուշարաֆի պետական դավաճանության վերաբերյալ դատավարությունը, և հաստատել, որ վճիռը կհայտարարվի նոյեմբերի 28-ին:
76-ամյա Մուշարաֆի վերաբերյալ մեղադրանքը, ով զբաղեցրել է նախագահի պաշտոնը 2001թ-ից մինչև 2008թ-ը, մեղադրվում է 2007թ. երկրում սահմանադրության գործողությունը դադարեցնելու և արտակարգ դրություն հայտարարելու համար: Ընդդիմադիր կուսակցությունների գործողությունների արդյունքում Մուշարաֆը հարկադրված 2008թ. հրաժարական է տվել: Նախկին նախագահը այժմ գտնվում է Արաբական Միացյալ Էմիրություններում, որտեղ գտնվում է 2016թ-ից բուժման նպատակով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







