ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ իմփիչմենթի շրջանակներում առաջադրած երկու հոդվածների՝ իշխանության չարաշահումը և Կոնգրեսի հետաքննությանը խոչընդոտելը, քվեարկությունը տեղի կունենա ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում՝ դեկտեմբերի 18-ին: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ դեկտեմբերի 17-ի հայտարարությունը։
«Վաղը Ներկայացուցիչների պալատը կիրականացնի իր առավել ծանրակշիռ լիազորություններից մեկը, որը նա ունի ԱՄՆ Սահմանադրության համաձայն, և կքվեարկի Միացյալ Նահանգների նախագահի նկատմամբ իմփիչմենթի երկու հոդվածների հաստատմամբ», — հայտարարել է Նենսի Փելոսիին:
Նշենք, որ սեպտեմբերի 24-ին Ներկայացուցիչների պալատը հայտարարել էր Թրամփի իմպիչմենտի ընթացակարգի մեկնարկի մասին: Իմպիչմենտի ընթացակարգի շրջանակներում հետաքննություն սկսելու համար առիթ են հանդիսացել Թրամփի կողմից հուլիսյան հեռախոսազրույցում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի վրա «ճնշում» գործադրելու ենթադրությունները՝ որպեսզի Կիևը օգնի Թրամփին 2020 թվականին երկրորդ ժամկետով ընտրվել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







