ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել Իրանի Հեղափոխական դատարանի երկու բարձրաստիճան դատավորի նկատմամբ։ Այս մասին փոխանցում է Ռիա Նովոստի գործակալությունը՝ հղում անելով ամերիկյան ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրությանը։
Ինչպես նշում է աղբյուրը, դատավորները մեղադրվում են մահապատժի դատապարտելու համար քաղբանտարկյալներին, ովքեր օգտվել են կարծիքի ազատ արտահայտման իրենց իրավունքից։
Ֆինանսների նախարարության հաղորդման համաձայն՝ դատավորներն աջակցել են իրանական իշխանությունների անօրինական քայլերին լրագրողների, քաղաքական ակտիվիստների, էթնիկ և կրոնական փոքրամասնությունների նկատմամբ։ Վերջիններս ենթարկվել են երկարաժամկետ ազատազրկման, մտրակի հարվածների, նույնիսկ անգամ մահապատժի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







