ԱՄՆ-ի սենատն աջակցել է Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում Քելլի Դեգնանի նշանակմանը: Այս մասին հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Քելլի Դեգնանին Վրաստանում դեսպանի պաշտոնում առաջադրել էր սեպտեմբերի սկզբին: Քելլի Դեգնանը խորհրդական-դեսպանի կարգի կարիերային դիվանագետ է, որն այժմ Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հրամանատարության քաղաքական խորհրդական է: Նախքան այս պաշտոնը զբաղեցնելը Քելլի Դեգնանն աշխատում էր որպես դիվանագիտական առաքելության ղեկավարի տեղակալ Իտալիայում, գործադիր քարտուղարի տեղակալ պետական դեպարտամենտում և ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելության ղեկավարի տեղակալ Կոսովոյում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







