Նյու Դելիի հազարավոր բնակիչներ դուրս են եկել ցույցերի ընդդեմ քաղաքացիության մասին օրենքի: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը ` հղում անելով NDTV հեռուստաալիքին:
Ցուցարարների դեմ է դուրս եկել ոստիկանությունը, ով փորձում է զսպել ամբոխին: Ներկա պահին Նյու Դելիում ձերբակալվածների թիվը հասնում է 1200-ի:
Հնդկաստանի իշխանությունները հայտարարել են անվտանգության բարձրացված միջոցառումներ, ոստիկանությունը հսկողություն է սահմանել հրապարաներում և խաչվող հատվածներում: Որոշ փողոցներում երթևեկությունը փակ է կամ սահմանափակ:
Ինչպես հաղորդում է հնդկական ոստիկանությունը, քաղաքում ավելացել է լրացուցիչ 52 ոստիկանական ստորաբաժանում, որոնց թվում են ահաբեկչության և զանգվածային անկարգությունների դեմ պայքարի հատուկ ուժերը:
Քաղաքացիության մասին նոր օրենքը ենթադրում է Հնդկաստանի քաղաքացիության տրամադրում պարզեցված կարգով Հարավայի Ասիայի երկրների` Պակիստանի, Աֆղանստանի և Բանգլադեշի ոչ մուսուլման բնակչության համար, եթե վերջիններս ոտնձգությունների են ենթարկվում իրենց հայրենիքում: Խոսքը հինդուների, սիկհերի, ջայնիզմի, բուդդայականության և քրիստոնեության ներկայացուցիչների մասին է, որոնք ապրում են գերազանցապես մուսուլմանաբնակ այս երկրներում:
Դժգոհությունը բարձրացել է Հնդկաստանի մուսուլման բնակչության կողմից, ովքեր մեղադրում են իշխանություններին կրոնական հիմքով խտրականություն դնելու համար: Դժգոհությունը պայմանավորված է նաև նրանով, որ օրենքը Բանգլադեշի փախստականներին հնարավորություն կտա հաստատվելու Հնդկաստանում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







