Գերագույն Ռադան կարող է շփումներ հաստատել Գերմանիայի և Ֆրանսիայի խորհրդարանների հետ պատգամավորական մակարդակում նորմանադական ձևաչափով աշխատելու համար: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մեր դիրքորոշումը` բանակցությունների համար որքան շատ հարթակներ, փոխզիջման որոնումներ, խնդիրների լուծումներ, որոնք առաջացել են Ռուսաստանի և Ուկրաինայի փոխհարաբերություններում, այնքան ավելի շուտ խաղաղությունը կվերադառնա Ուկրաինա»,-հայտարարել է «Հարթակի ընդդիմություն-կյանքի համար» կուսակցության պատգամավոր Յուրի Պավլենկոն:
Պատգամավորը նշել է «Խաղաղության համար միջխորհրդարանական երկխոսություն» միջֆրակցիոն միավորում ստեղծելու մասին, որի նպատակն է երկխոսության հաստատումը «նորմանդական քառյակի» (Գերմանիա, Ռուսաստան, Ուկրաինա և Ֆրանսիա) երկրների միջև: Միավորման կազմում են տարբեր քաղաքական ուժերի ավելի քան 40 պատգամավորներ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







