Կուբայում 1976 թվականից հետո առաջին անգամ վարչապետ է ընտրվել: Կուբայի խորհրդարանը երկրի վարչապետի պաշտոնում հաստատել է Մանուել Մարերո Կրուսին, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
Մանուել Մարերո Կրուզի թեկնածությունը խորհրդարանին է ներկայացրել երկրի նախագահ Միգել Դիազ-Կանելը: Ավելի վաղ 56-ամյա Կրուսը, շուրջ 16 տարի, գլխավորել է երկրի զբոսաշրջության նախարարությունը։
Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն երկրի վարչապետի պաշտոնը չեղյալ էր համարել 1976 թվականին:
Կառավարության ղեկավարի պաշտոնը վերականգնվել է այս տարվա սկզբին անցկացված սահմանադրական փոփոխությունների արդյունքում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







