Եվրամիությունում կարծում են, որ Կերչի նեղուցով երկաթուղային հաղորդակցության բացումը «Ուկրաինայի պետական ինքնիշխանության խախտում է»: Այս մասին նշվում է Եվրոպայի արտաքին քաղաքական ծառայության` դեկտեմբերի 23-ին տարածած հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ երկաթուղային հաղորդակցության բացումը կամրջի միջոցով «Ուկրաինայից Ղրիմի մեկուսացման քայլ է», իսկ հենց կամուրջը սահմանափակում է Կերչի նեղուցով նավերի անցումը դեպի ուկրաինական Ազովի ծովի նավահանգիստներ:
Հիշեցնենք, որ Եվրամիությունը Ղրիմը չի ճանաչում որպես Ռուսաստանի մաս, և ակնկալում է Ռուսաստանից անխոչընդոտ և ազատ մուտք Կերչի նեղուցով` միջազգային իրավունքին համապատասխան:
Դեկտեմբերի 23-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը բացել է երկաթուղային հաղորդակցություն Կերչի նեղուցով:
Հիշեցնենք, որ 2014թ. մարտի 16-ին Ղրիմում և Սևաստոպոլում անցկացված հանրաքվեի արդյունքում այս երկրամասերն ընդգրկվել են Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







