ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը թուրքական մի շարք ընկերությունների հետ կնքել է պայմանագրեր Ինջիրլիկ ավիաբազայում շինարարական աշխատանքներ իրականացնելու համար, որի վերջնաժամկետը 2024թ. դեկտեմբերի 31-ն է: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը` մեջբերելով Պենտագոնի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությանը:
Ինչպես նշում է աղբյուրը, շինարարական աշխատանքների ընդհանուր գումարը կկազմի 95 մլն դոլար:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի համար կարող է փակվել թուրքական Ինջիրլիկ ավիաբազան, եթե ԱՄՆ-ն պատժամիջոցներ կիրառի Թուրքիայի նկատմամբ` ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգեր ձեռք բերելու համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







