Սիրիական բանակը ծայրահեղականներից ազատագրել է Իդլիբ շրջանի հարավային հատվածի ավելի քան 300 քառ. կմ տարածք և իր վերահսկողության տակ վերցրել այդ շրջանի ավելի քան 40 բնակեցված կետեր: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` հղում անելով SANA գործակալության կողմից ներկայացված Սիրիայի բանակի հրամանատարության հատուկ հայտարարությանը:
Ինչպես նշում է աղբյուրը, սիրիական զինծառայողները այդ տարածքներից դուրս են մղել «Ջեհբատ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման և այլ ծայրահեղական կազմակերպությունների գրոհայիններին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







