Սիրիայի զինված ուժերի գլխավոր հրամանատարությունը հայտարարել է Իդլիբ նահանգում իրականացված ռազմական գործողությունների արդյունքում ավելի քան 40 գյուղի ու քաղաքի՝ ահաբեկիչներից ազատագրման մասին: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը։
«Վերջին մի քանի օրվա ընթացքում սիրիացի զինծառայողները կարողացել են ազատագրել ավելի քան 320 քառակուսի մետր։ Այդ տարածքից մաքրել և հեռացնել «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման գրոհայիններին, այլ զինված ծայրահեղական կազմակերպությունների անդամների և մտնել Իդլիբ նահանգի հարավային շրջաններում գտնվող ավելի քան 40 քաղաքներ և գյուղեր»։
Ռազմարշավն Իդլիբում մեկնարկել է դեկտեմբերի 19-ին, քանի որ Իդլիբը միակ տարածաշրջանն Է
Սիրիայում, որը մնում է անօրինական զինված կազմավորումների ձեռքում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







