Իրաքի նախագահ Բարհեմ Սալեհը Խորհրդարան է ներկայացրել հրաժարականի դիմում: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը` հղում անելով Al Arabiya հեռուստաընկերությանը:
Դիմելով պատգամավորներին` Սալեհը նշել է. «քաղաքական և խորհրդարանական գործունեությունը պետք է համապատասխանեն ժողովրդի բարձրագույն շահերին»:
Իրաքի նախագահը հրաժարականի դիմում է ներկայացրել երկրի քաղաքական ծայրահեղ դժվարին իրավիճակի և նոր վարչապետի թեկնածության շուրջ կուսակցություների` համաձայնության չգալու ֆոնին:
Հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբերի սկզբից չեն դադարում բողոքի ակցիաներն ընդդեմ կենսապայմանների վատացման, երիտասարդության շրջանում գործազրկության բարձր մակարդակի, կոռուպցիայի, որոնք ուղեկցվում են ուժի կիրառմամբ:
Մինչ օրս բողոքի ցույցերի արդյունքում զոհվել է ավելի քան 500 մարդ, վիրավորվել` շուրջ 20 հազարը: Արդյունքում նոյեմբերի 30-ին Իրաքի վարչապետը հրաժարական է տվել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







