Չինաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որ ԱՄՆ-ն հասնում է բացարձակ ռազմական գերակշռության տիեզերքում:
ԱՄՆ-ն այլ պետություններից եկող սպառնալիքի պատրվակով ռազմականացնում է տիեզերական տարածությունը և պլանավորում է հասնել այս ոլորտում ռազմական գերազանցության: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` հղում անելով Չինաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցչի հայտարարությանը:
«Տիեզերքը ամբողջ մարդկության ընդհանուր սեփականությունն է: Չինաստանը մշտապես պնդում է խաղաղ նպատակներով տիեզերական տարածության օգտագործումը, և դեմ է տիեզերքի ռազմականացմանն ու այնտեղ սպառազինությունների մրցավազքին»,-նշվում է հայտարարության մեջ: Չինաստանն այս կապակցությամբ իր վճռորոշ բողոքն է արտահայտել դրա դեմ:
Դեկտեմբերի 23-ին ՉԺՀ-ի Արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը հայտարարել է, որ Չինաստանն իր անհանգստությունն է արտահայտում և վճռականորեն դեմ է տիեզերական տարածությունում ԱՄՆ գերիշխանության հասնելու ռազմավարությանը:
ԱՄՆ տիեզերական ուժերն ստեղծվել են դեկտեմբերի 20-ին` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից 2020թ. երկրի ռազմական բյուջեն ստորագրելուց հետո:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







