Թուրքիայի արևելյան Էլազըղ (պատմ. Խարբերդ) նահանգի Սիվիրջի շրջանում Ռիխտերի սանդղակով 4.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:Այս մասին հայտնում է Ermenihaber կայքը։
Ըստ աղբյուրի նախնական տվյալների՝ մարդկային կորուստներ չկան:
Երկրաշարժը զգացվել է նաև Էլազըղին հարակից շրջաններում` Մալաթիայում, Դիարբեքիրում, Բինգյոլում և Թունջելիում (Դերսիմ):
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է 7.02 կմ խորության վրա:
Երկրաշարժի հետևանքով բնակչության շրջանում խուճապ է առաջացել, որի պատճառով Էլազըղի նահանգապետարանը հայտարարել է որոշ ժամանակով դպրոցներում դասերը դադարեցնելու մասին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







