Հայազի Արշավիր Գենջյանը դարձել է Կանադայի Օրդենի՝ երկրի բարձրագույն քաղաքացիական մրցանակի անդամ։ Այս մասին հայտնում է gg.ca-ն։ Կանադայի Օրդենի անդամ դառնում են գերազանց ծառայության համար։
Արշավիր Գենջյանը պարգևատրվել է Կանադայում և արտերկրում հայ մշակույթի ճանաչման և զարգացման գործում իր ներդրումն ունենալու համար։
Նախկինում ևս Գենջյանն արժանացել է բազմաթիվ մրցանակների Հայկական բարեգործական համընդհանուր միությունում (AGBU), Թեքեյան Մշակութային ասոցիացիայում, Հայ Առաքելական եկեղեցու գործերին մասնակցելու համար, ինչպես նաև Սփյուռքի և Հայաստանի հարաբերությունների զարգացման համար։
Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինը 1985 թվականին Գենջյանին պարգևատրել էր նրան Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մեդալով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







